ԿԳՄՍ նախարարությունը մի խումբ պատգամավորների առաջարկով Կառավարության քննարկմանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է կարգավորել ՀՀ օրհներգի, ինչպես նաև օրհներգի կատարման հետ կապված որոշ հարաբերություններ։
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել ՀՀ օրհներգի 1 պաշտոնական տարբերակ ՀՀ-ում և միջազգային հարթակներում պաշտոնական և ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների և օրենքով սահմանված այլ դեպքերի համար։ Նաև առաջարկվում է փոփոխել քառատողերի հաջորդականությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե որևէ ոլորտում, երբ մենք փոփոխություններ են արվում ու չեն հասնում ԴՆԹ մակարդակի, դրանք տևական և ամբողջական չեն կարող լինել։ Նա կարևորել է ստանդարտները. «Որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ու ուշադրություն ենք հրավիրում, քան օրհներգին»,- ասել է նա՝ հավելելով, որ համացանցում օրհներգի իրարից տարբեր բազմաթիվ կատարումներ կան:
Մանրամասները՝ տեսանյութում