
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բաքվում Լեհաստանի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեչիլոն:
Հանդիպման ընթացքում բողոք է արտահայտվել՝ կապված Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությանն այցելելու հետ, նշվել՝ իբր, այցի շրջանակում «հակաադրբեջանական քարոզչություն» է իրականացվել:
Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունում նշել են, թե առաքելությունը «լայնորեն օգտագործվում է Ադրբեջանի դեմ»: