ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի փոխքաղաքապետի վարորդի մեքենաները այրած տղամարդուն տանում են կալանքի․ մեղադրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Երևանի փոխքաղաքապետի վարորդին պատկանող մեքենաները այրելու գործով ձերբակալված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց ընտրելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան:

ArmLur.am-ը գրել էր, որ իրավապահ համակարգում կասկածելի է այն հանգամանքը, որ Երեւանի փոխքաղաքապետի վարորդի անվամբ հաշվառված «Lexus» մակնիշի ավտոմեքենաները, որոնք այրել են, հենց նրան են պատկանում։ Չի բացառվում, որ փոխքաղաքապետի վարորդին փաստացի պատկանող մեքենաները այրելով՝ կոնկրետ անձիք Արմեն Փամբուխչյանին են փորձել բան հասկացնել, ինչը, օրինակ, եղավ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի տարածքում պայթյուն իրականացնելով։

Ավելին՝ քիչ առաջ ArmLur.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Մեկ անձ, հանցավոր արարքը կատարելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալված է։ Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք,որ Նոյեմբերի 24-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Հրդեհ էր բռնկվել Նոր Արեշ 44 փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում, որտեղ կայանված 2 «Lexus» մակնիշի ավտոմեքենաներից մեկը ամբողջությամբ այրվել էր, մյուսն էլ դարձել ոչ շահագործելի։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հրդեհված «Lexus»-ները Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի վարորդի անունով են եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս