Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական այցն են կատարել ՀՀ Արագածոտնի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքը, խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 2.110.1, հանրապետական նշանակության) տարածքում աշխատակիցները հետևել են ընթացիկ աշխատանքներին՝ հուշարձանապատկան, զարդանախշ բեկորների վերաշարման, ատամնավոր քիվերի վերաշարման և նորով լրացման ընթացքին:

Հաջորդ կանգառը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցն էր, որի տարածքում (պետ. ցուցիչ՝ 2.25.5, հանրապետական նշանակության) աշխատակիցները ծանոթացել են ամրոցի հիմքերի ամրակայման և միջնաբերդի աշտարակների փլուզված հատվածների մաքրման աշխատանքներին, դրանց արդյունքում ի հայտ եկած նոր հանգամանքներին:




Լրահոս