Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում մերժում է Վրաստանում վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կոչ է անում դրանք կրկնել։
Հինգշաբթի Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում այդ բանաձևն ընդունվել է 444 կողմ, 72 դեմ, 82 ձեռնպահ ձայներով։
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված քվեարկության արդյունքները «չի ծառայում որպես վրաց ժողովրդի կամքի հուսալի արտացոլում», ասել են եվրոպացի պատգամավորները։
Ուստի, ասվում է փաստաթղթում, Եվրախորհրդարանը մերժում է Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ցանկացած ճանաչում և անհրաժեշտ է համարում դրանք «կկրկնել մեկ տարվա ընթացքում՝ միջազգային մանրակրկիտ վերահսկողության ներքո» և անցկացնել անկախ ընտրական վարչակազմով։
Բանաձևում ասվում է, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններն անցել են «էական խախտումներով»։ Եվրոպացի պատգամավորները սա համարում են երկրում շարունակվող «ժողովրդավարությունից նահանջի» դրսևորում, որի համար «իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, նրանց կարծիքով, կրում է ողջ պատասխանատվությունը»։
Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի և բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով՝ Վրաստանի կառավարության վարած քաղաքականությունը անհամատեղելի է երկրի եվրատլանտյան ինտեգրման հեռանկարների հետ։
Եվրախորհրդարանի տեսանկյունից այս քաղաքականությունը հանգեցնում է երկրի հետագա օտարմանը ԵՄ-ից և անհնարին կդարձնի Եվրամիությանն անդամակցելու ցանկացած քայլ։