
Նոյեմբերի 28-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։
Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 100-րդ տեղը։ Հոկտեմբերի 24-ին հրապարակված վարկանիշում մեր ընտրանին 99-րդն էր։
Արգենտինայի ընտրանին պահպանել է առաջատարի դիրքը։ Լավագույն եռյակում են նաև Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները։