Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիան, որպես ՆԱՏՕ-ի երկրների դաշինքի մաս, հաջորդ տարվա սկզբին Լեհաստան կտեղափոխի Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոց։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

«Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման՝ 2025 թվականի հունվարից մենք կստանանք հետագա աջակցություն դաշնակիցներից մեր ՀՕՊ-ի համար, մենք ողջունում ենք Գերմանիայի որոշումը՝ Patriot համակարգի մարտկոց ուղարկելու Լեհաստան»,- գրել է Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը։

Patriot զենիթային մարտկոցը ներառում է 4-8 արձակման կայան՝ յուրաքանչյուրը չորս հրթիռով։ Դա նվազագույն մարտավարական կրակային ստորաբաժանում է, որն ունակ է ինքնուրույն կատարել մարտական ​​առաջադրանք։

2023 թվականի հունվարից մինչև նոյեմբեր գերմանական Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը տեղակայվել են նաև Լեհաստանում՝ արևելյան սահմանի մոտ։ Պատճառը Լեհաստանի սահմանամերձ Պշեվոդուվ քաղաքում 2022 թվականի նոյեմբերի 15-ի երեկոյան Ուկրաինայի վրա ռուսական հրթիռային հարձակման ժամանակ հրթիռի ընկնելն է, որի հետևանքով զոհվել է երկու մարդ։




Լրահոս