Արդյոք իշխանությունները վախեցա՞ծ են հասարակության դժգոհությունից, որ վարչապետը հրաժարական տվեց:
«Դե, եթե իշխանություննեը վախեցած են, պետք է նրանց «վախը բռնել»,- այսօրվա մամլո ասուլիսում ասաց ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը:
Ըստ տնտեսագետի` պետք է մտածել համակարգային փոփոխությունների մասին և գտնել վարչապետի այնպիսի թեկնածու, որը կաշխատի ի նպաստ մեր ժողովրդի:
«Իսկ կա՞ ԲՀԿ-ում նման անձ»,-հետաքրքրվեցին լրագրողները:
«Գնացե՛ք, ԲՀԿ-ին հարցրե՛ք»,- ասաց տնտեսագետը` հավելելով, որ պետք չէ տարանջատել ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, այլ՝ գտնել թեկնածու, որը գործից կհասկանա: