Mozilla-ի տնօրենն ազատվել է աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Mozilla Firefox-ի տնօրեն Բրենդան Էյչը աշխատանքից դուրս գալու դիմում է ներկայացրել: Նա այդ պաշտոնը ստացել էր մեկ ամիս առաջ, սակայն մեծ քննադատության արժանացավ միասեռականների ամուսնության վերաբերյալ սխալ արտահայտվելու համար:

Ընկերության գործադիր տնօրեն Միտչել Բեյքերը հայտարարել է, որ Էյչն իր հայտարարություններով բարկացրել է մարդկանց, և նրա հեռանալը ճիշտ է: «Մենք հավատարիմ ենք մնում ինքներս մեզ: Պետք է ավելի վատ արձագանքեինք, որի համար ներողություն ենք խնդրում»,-ասել է Բեյքերը:

Էյնչը, ով Mozilla-ի համահիմնադիրն է և JavaScript-ի ստեղծողը, 2008 թվականին դրամական խոշոր նվիրաբերություն է կատարել հակամիասեռականների օրինագծի համար. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս