Գյումրիում մեկնարկել են նախնական ընտրությունները, կամ այսպես ասած՝ փրայմերիզը, որոնց արդյունքներով որոշվելու է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն։
ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո սկսել են ինքնաառաջադրվել ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման համար։
Ինքնաառաջադրումների վերջնաժամկետը դեկտեմբերի 2-ն է, իսկ թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի դեկտեմբերի 3-ին։
Կարող են ինքնաառաջադրվել ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ հանդիսացող անձինք։
Թեկնածուների գրանցումը և ընտրությունների ողջ գործընթացը կիրականացնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը։
Գյումրիի փրայմերիզին մտադիր են առաջադրվել նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, ով վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ազգականն է, ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ հակված է առաջադրվել, բայց իր վերջնական որոշման մասին կհայտնի քննարկումներից հետո։ ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը, ում թեկնածությունը ՔՊ-ն թմրանյութի թեստի սկանդալից հետո մերժեց, ArmLur.am-ի հետ զրույցում նշեց՝ դեռ որոշում չունի՝ կմասնակցի ԺՊ-ի ընտրություններին։
Նշենք, որ ընտրված ԺՊ-ն արդեն համայնքապետի ընտրություններում լինելու է ՔՊ-ի թեկնածուն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան