Ռուսաստանում շրջանառության մեջ է դրվել նոր օրինագիծ, ըստ որի Դաշնային միգրացիոն ծառայությունը ներգաղթածների երեխաների մատնահետքերը կվերցնի 6 տարեկանից ` տեղեկացնում է РИА Новости-ն:
«Անձերի հետ ժամանած ընտանիքի անդամները ենթակա են պարտադիր պետական դակտիլոսկոպիկ գրանցմանը նրանց վեց տարին լրանալուն պես», – ասվում է փաստաթղթի նախագծում:
Նոր փաստաթղթում ասվում է, որ մատնահետքերը կարելի է ինքնակամ հանձնել անվճար կամ կոմերցիոն եղանակով:
Նշվում է նաև, թե ինչ մարմիններ կարող են օգտագործել դրանք: