ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Գույքահարկ ասվածն ի՞նչ է նշանակում: Ինչի՞ համար ենք գույքահարկ վճարում: Կխնդրեի մի փոքր մանրամասնել:

Նվարդ Նավասարդյան, 60 տարեկան, տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ.
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

ՀՀ գույքահարկի մասին սույն օրենքը կարգավորում է ՀՀ-ում գույքահարկի հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է ՀՀ-ում գույքահարկ վճարողների շրջանակը, գույքահարկով հարկվող օբյեկտն ու հարկման բազան, գույքահարկի դրույքաչափերը, հաշվարկման եւ վճարման կարգը, սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:
Հոդված 2. Գույքահարկի հասկացությունը
Գույքահարկը սեփականության իրավունքով սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Անկախ սույն հոդվածի առաջին պարբերությունում նշված սեփականության իրավունքի առկայությունից` գույքահարկ հաշվարկվում եւ վճարվում է նաեւ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված հարկվող օբյեկտ համարվող գույքի համար:
Հոդված 3. Գույքահարկ վճարողները
1. Գույքահարկ վճարող են համարվում ՀՀ-ում եւ օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները եւ դրանց կողմից ՀՀ-ից դուրս ստեղծված կազմակերպությունները, ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց ՀՀ տարածքում պատկանում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը, բացառությամբ ՀՀ պետական մարմինների, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների եւ հիմնարկների:
2. Եթե հարկվող օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա գույքահարկի գծով սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:
Եթե հարկվող օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա գույքահարկի գծով սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են պատասխանատվություն` յուրաքանչյուրն իր բաժնի չափով:

ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքից

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միայն թե հետաքրքրվող լինի. ամեն ինչ հիմնավոր ու հավատընծա կերպով կբացատրվի: 




Լրահոս