«Բաղրամյան 26-ից պարտադրված հրաժարական էր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տեղի ունեցավ այն, ինչ վաղուց պետք է տեղի ունենար»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին:

«Չեմ կարծում, որ խոսքն ինքնակամ հրաժարականի մասին է: Սա ձևակերպում է, որ փորձում է արդարացնել իրավիճակը:

Սա Բաղրամյան 26-ից պարտադրված հրաժարական էր: Սերժ Սարգսյանն այս կերպ փորձեց կանխել բարձրացող դժգոհությունների ալիքը: Ամեն բան ուղորդվում է Սերժ Սարգսյանի կողմից, և նա է մեր բոլոր դժբախտությւնների պատճառը»,- համոզմունք հայտնեց պատգամավորը՝ հավելելով, որ իրենց քայլերը միտված են լինելու ամբողջական իշխանափոխությանը, և որ մեկ անձի փոփոխությամբ առկա խնդիրները չեն կարող վերջնական լուծում գտնել:

Հարցին՝ հնարավոր համարում է, որ նոր վարչապետ նշանակվի ընդդիմադիր քառյակի որևէ անդամ, խորհրդարանականը գրեթե բացառեց այդպիսի զարգացումները:

«Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ այս պաշտոնում նշանակվելուն, ապա նրա վերադարձն անհավանական եմ համարում՝ դրա համար ունենալով բոլոր հիմքերը, գոնե՝ այս փուլում և այս պաշտոնում: Ուզում եմ հավատալ, որ ԲՀԿ-ն ևս չի գայթակղվի վարչապետի պաշտոնով»,- նշեց քաղաքական գործիչը:




Լրահոս