ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծառահատումներն առայժմ մնում են ցավալի թեմա, քանի որ դեռ շարունակվում են։

ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ անտառպահպանության, անտառպաշտպանության և անտառվերականգնման միջոցառումների մասին։

Սկսենք նրանից, թե քանի ապօրինի ծառահատումներ են եղել 2023 թվականի դրությամբ։

Այսպիսով, 2023 թվականի դրությամբ ապօրինաբար հատվել է 13 973 հատ ծառ, ինչը զգալիորեն քիչ է նախորդ տարվա ցուցանիշից։ 2022 թվականին ապօրինաբար հատված ծառերի քանակը կազմել է 17 193 հատ։

Չնայած նրան, որ հատված ծառերը մեծ խնդիր են, մեկ այլ խնդիր են անտառային հրդեհները։

2023 թվականի դրությամբ հրդեհված անտառները և անտառային հողերը եղել են 226.1 հեկտար, որոնցից 179 հեկտարը՝ անտառածածկ տարածքներ։

Ընդհանուր առմամբ 2023 թվականին հրդեհների քանակը կազմել է 45-ը, ինչը նախորդ 2022 թվականի հետ համեմատ քիչ է 15-ով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս