ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 6 բնակարան, 1 միլիոն 386 հազար դրամ տարեկան եկամուտ․ ԲԴԽ նախագահի ժ/պ-ի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Թումանյանը, ով հասցրել է մինչեւ զորակոչը 18 տարեկանում ունենալ 2 երեխա, այժմ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է։

ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո, օրենքով սահմանված կարգով, տասնօրյա ժամկետում նշանակվել էր ԲԴԽ նախագահի ընտրությունը, որի ընթացքում որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ, և ԲԴԽ նախագահի լիազորությունների իրականացման պարտականությունը ժամանակավորապես կշարունակի կատարել ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Կարեն Թումանյանը։ Այս մասին երեկ հայտնեցին ԲԴԽ-ից։

Հիշեցնենք, թե ինչ բացահայտում էր արել «Ժողովուրդ» օրաթերթը, որից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտոնապես հայտնել էր, որ Հանձնաժողովի համար ուսումնասիրության առարկա է դարձել Կ. Թումանյանի բարեվարքության ուսումնասիրությունը։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ էր ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված փաստաթուղթն այն մասին, թե ինչ հիմքով է ազատվել բանակից Կարեն Թումանյանը։ Ըստ այդմ՝ նա հասցրել է մինչեւ զորակոչը ունենալ 2 երեխա: Թումանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր կյանքում 1 անգամ է ամուսնացել՝ 2012 թվականին, այսինքն՝ 36 տարեկանում, եւ հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպես է 1994թ.-ին 18-ը բոլորած Թումանյանը ազատվել պարտադիր զինծառայությունից, եթե 36 տարեկանում է ամուսնացել եւ ակնհայտորեն ունի փոքր կին եւ երեխաներ: Լուրեր կան, որ նա արդեն 2 երեխա ունեցող մի կնոջ հետ է ամուսնացել, որից հետո բաժանվել է, ապա այդ կնոջ հետ է ամուսնացել նրա հայրը: Թումանյանը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ մեկ անգամ է ամուսնացել»։

 ArmLur․am-ն ուսումնասիրել է, թե ինչ ունեցվածք ունի ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Թումանյանը։

Կարեն Թումանյանը Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի պաշտոնում է նշանակվել 2024 թվականին։ Մինչ ԲԴԽ անդամ դառնալը Թումանյանը 2006-2024 թվականներին ղեկավարել է «Թումանյան» փաստաբանական ընկերությունը։

Թումանյանը ներկայացրել է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հաշվետու ժամանակահատվածի եկամուտների, անշարժ գույքի, շահերի և ծախսերի հայտարարագիր, համաձայն որի՝ ԲԴԽ անդամն ունի 15 անշարժ գույք, որից 1 հողամասը ձեռք է բերել 2024 թվականին։

Կարեն Թումանյանը հայտարարագրել է մեկ տրանսպորտային միջոց՝ 2021 թվականին ձեռք բերված Toyota մակնիշի։

Պաշտոնը ստանձնելու պահին ԲԴԽ անդամի բանկային ավանդները կազմել է 10 հազար դոլար, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 3 մլն 395 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 180 հազար դրամ։

Թումանյանի տարեկան եկամուտները կազմել են 1 մլն 386 հազար դրամ, որից 758 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Բարձրագույն դատական խորհրդից։ 33 հազար դրամ ստացել է «Թումանյան» փաստաբանական ընկերությունից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 17 մլն 753 հազար դրամ, որից 3-ը անշարժ գույքի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Հավելենք, որ Թումանյանը սեփականատեր է բազմաբնակարան շենքում գտնվող 4 բնակելի տան և 2 անհատական բնակելի տան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս