ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ արժեն Երևան-Մոսկվա ավիատոմսերը՝ դեկտեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հաճախ է անդրադառնում Երևան-Մոսկվա ավիատոմսերի արժեքին: Այս անգամ հետաքրքրվել ենք, թե ձմռան առաջին ամսին, ի՞նչ արժեն այդ ուղղությամբ ավիատոմսերը:

Այսպիսով՝ ամսվա առաջին օրը՝ դեկտեմբերի 1-ին, FlyOne ավիաընկերությունում 3 ժամ 10 րոպե թռիչքը արժե 56.890 դրամ, Ural Airlines-ում 3 ժամ 20 րոպե ուղիղ թռիչքը 58. 500 դրամ է: SuperKassa-ում 20 ժամ 30 րոպե ոչ ուղիղ թռիչքը 67.320 դրամ է:

Դեկտեմբերի 2-ին՝ երկուշաբթի նույն SuperKassa-ում 16 ժամ 45 րոպե ոչ ուղիղ թռիչքը 54.820 դրամ է: FlyOne-ում 3 ժամ 10 րոպե ուղիղ թռիչքը կարժենա 56.890 դրամ: Azimuth ավիաընկերությունում՝ 60.200 դրամ:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 3-ին, FlyOne ավիաընկերությունում 3 ժամ 10 րոպե ուղիղ թռիչքի արժեքը 53.200 դրամ է, 3 ժամ 20 րոպեն կրկին նույն արժեքն ունի: Azimuth ավիաընկերությունում 28 ժամ 50 րոպե թռիչքի ավիատոմսի արժեքը՝ 66.000 դրամ է:

Արդեն դեկտեմբերի 4-ին FlyOne ավիաընկերությունում 3 ժամ 10 րոպե ուղիղ թռիչքը կարժենա 48.460 դրամ, իսկ 3 ժամ 20 րոպեն՝ 52.680 դրամ:

Դեկտեմբերի 5-ին կրկին FlyOne ավիաընկերությունում 3 ժամ 10 րոպե թռիչքը 48.460 դրամ է: Azimuth-ում 3 ժամ 30 րոպեն՝ 53.330 դրամ, իսկ City.Travel-ում 19 ժամ 40 րոպե ոչ ուղիղ թռիչքը՝ 57.700 դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս