
ArmLur.am-ը քաղաքացիներից ստացել է հերթական ահազանգը։
Քաղաքացի Ալվարդ Սոլոմոնյանն ահազանգում է ArmLur.am-ին այն մասին, որ քաղաք Երևանի Էրեբունի առաջին այգեգործական տարածքի 114 թաղամասում գտնվող հողամասի սեփականատերն է և հողագործական աշխատանքների ընթացքում հայտնաբերել է, որ խորհրդային շրջանից ժառանգված ջրատար մագիստրալը գոյություն չունի, որ խողովակաշարն իսպառ վերացել է։
Քաղաքացին խնդրով պայմանավորված դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ կառավարությանը, ՀՀ ԱԺ-ին և այլ պատկան մարմիններին։
ArmLur.am-ը կապ է հաստատել Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի հետ՝ պարզելու համար՝ տեղյա՞կ է այս խնդրի մասին, և եթե այո, ապա ի՞նչ լուծումներ են տրվում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան