«Սերժ Սարգսյանը մեզ շատ օգնեց»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ավելի քան հակված է մտածելու, որ ընդդիմադիր քառյակի ծրագրերի մեջ փոփոխություններ չեն կատարվի: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ինքը՝ պատգամավորը:

«Սերժ Սարգսյանը գրչի հարվածով իրականացրեց առաջին քայլը: Մեզ մնում է շարունակել, այն է՝ գնալ համաժողովրդական նոր ընտրություններ և հաստատել ժողովրդի իշխանությունը:

Ընդդիմության գործիքները շատ են և բազմազան: Մեր ծրագրերեը ոչ մի կերպ չեն խաթարվել: Իսկ Սերժ Սարգսյանը մեզ շատ օգնեց մի փուլից մյուս փուլ անցնելու համար:

Վստահ եմ, որ ժողովուրդը հասկանում է՝ չարիքների չարիքը Բաղրամյան 26-ում է: Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը մեր օգտին չէ, այլ՝ մի խումբ օլիգարխների, ովքեր ժողովրդի աղքատացման հետևանքով բազմապատկում են իրենց ունեցվածքը»:

Խորհրդարանականը նշեց, որ ապրիլի 28-ը կարող է որոշիչ լինել ամբողջ իշխանության համար: «Այդ օրը, բնականաբար, չենք կարող կառավարության հրաժարական պահանջել, քանի որ դա մեր փոխարեն արել է Սերժ Սարգսյանը»,- նշեց նա:

Անդրադառնալով ՍԴՀԿ-ի հետ իր հարաբերություններին՝  Լյուդմիլա Սարգսյանը նշեց. «Մենք երբեք մրցակից չենք լինի, քանի որ քաղաքականության մեջ նման կուսակցություն գոյություն չունի»:




Լրահոս