ԵՊՀ-ն օգնության ձեռք է մեկնում քեսաբահայությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊՀ-ն 1 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի բացած հատուկ հաշվեհամարին, որտեղ արված հանգանակություններն ուղղվելու են քեսաբահայերին օգնելու գործին: 500.000 դրամի չափով նվիրատվություն էլ կատարել է ԵՊՀ ուսանողական խորհուրդը:

«Մեր խորին ցավակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Սիրիայում շարունակվող անարդար պատերազմի և մասնավորապես Քեսաբի ցավալի իրադարձությունների արդյունքում ծանր տառապանքներ կրած սիրիացի և սիրիահայ ազգաբնակչությանը և պատրաստակամություն հայտնում բարոյական ու նյութական հնարավոր միջոցներով մեղմել նրանց վիշտն ու կորուստը: 21-րդ դարում էլ ժողովուրդների գոյապահպանումը հիմնվում է ինքնօգնության վրա: Կոչ ենք անում հայաստանյան հասարակությանը և համայն հայությանը միավորվել, անտեսել միջկուսակցական, միջխմբային տարաձայնությունները և համախմբվել քեսաբահայությանը, սիրիահայությանն ու սիրիացիներին օգնելու գաղափարի շուրջ»,- ասում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ նվիրատվությունները կարող եք փոխանցել Արդշինինվեստբանկում բացված հետևյալ հաշվեհամարներին`

247010003090 (ՀՀ դրամ)
247010003090/0001 (ԱՄՆ դոլար)
SWIFT: ASHBAM22




Լրահոս