ՏԵԽԱՍՑԻ ԱՂՔԱՏ ԱՂՋԻԿԸ՝ ՀԱՋՈՂԱԿ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերի Քեյ Էշը, ով գեղեցկության ոլորտում իրարանցում կատարողներից մեկն էր եւ, կարելի է ասել, նաեւ գեղեցկության հեղափոխականներից, շատ կանանց եւ աղջիկների կյանքում է փոփոխությունների, նորամուծությունների հեղինակ։

 

Անուշաբույր, գայթակղիչ, քաղցրաբույր օծանելիքներից մինչեւ բարձրորակ կոսմետիկա եւ խնամքի պարագաներ ինչպես դեմքի, այնպես էլ մարմնի համար նախատեսված։ Մերի Քեյը կանանց համար հոգացել է ամեն ինչ։

Ասում են, որ կանայք վտանգավոր մրցակիցներ են եւ երբեմն միմյանց մեջ տեսնում են հենց իրենց հաղթողին, սակայն Մերի Քեյը այս մտքի հակապատկերն է։

Երեկ Մերի Քեյի հիշատակի օրն էր։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է հաջողակ ձեռնարկատիրոջ կյանքից հետաքրքիր դեպքեր։

Այսպիսով՝ ո՞վ էր Մերի Քեյը:

Տեխասում՝ աղքատ ընտանիքում ծնված աղջնակը, որը հաճախ ստիպված է եղել պայքարել իր գոյության համար, դեռ երիտասարդ տարիքում դարձավ հաջողակ գործարար։

Դեռ 1950-ական թվականներին Մերի Քեյը աշխատում էր որպես վաճառող հասարակ առեւտրային կազմակերպությունում եւ այդ ժամանակ էլ սկսել է աչքի ընկնել իր՝ մարդկանց շրջանում վստահություն ներշնչելու եւ նրանց հուզելու տաղանդով, ինչն էլ գործարարի համար մեծ ձեռքբերում է։

Մերի Քեյը մշտապես հավատացել է, որ կանայք պետք է ունենան ավելի մեծ հնարավորություններ ինքնավստահության եւ անկախության հասնելու համար, եւ, այդպիսով, 1963 թվականին նա հիմնեց «Mary Kay Inc.»-ը՝ կոսմետիկայի իր ընկերությունը, որը հատուկ ստեղծված էր կանանց համար՝ նրանց հնարավորություն տալով մեծացնել իրենց ֆինանսական անկախությունը եւ մասնագիտական աճը։ Ընկերությունը կոսմետիկայի վաճառքով միաժամանակ փորձում էր օգնել կանանց հաջողության հասնելու գործում։

Մերի Քեյը կարեւորում էր իր աշխատակիցների բարեկեցությունը եւ մշտապես խրախուսում էր իր աշխատակիցներին։

Մերի Քեյը միշտ վստահեցնում էր, որ եթե ցանկանում ես հաջողություն ունենալ, պետք է առաջինը հավատաս ինքդ քեզ։

Մերի Քեյի հիմնած ընկերությունը մինչեւ այսօր շարունակում է տարածվել եւ հաջողության հասնել ամբողջ աշխարհում։ Նրա կյանքը իսկապես օրինակ է, որ մարդու քրտնաջան աշխատանքը, հավատը եւ տոկունությունը կարող են օգնել ամենաբարդ իրավիճակներից դուրս գալ ու աշխատասեր մարդը կարող է դառնակ միլիարդատեր, եթե հավատում է իր ուժերին: «Mary Kay Inc.»-ը  2011 թվականին անմիջական վաճառքի ոլորտում վեցերորդ տեղն է զբաղեցրել խոշոր ընկերությունների շրջանում: Նրա մաքուր եկամուտը կազմել է 2.9 միլիարդ ամերիկյան դոլար:

 




Լրահոս