Ամերիկյան պատժամիջոցները կաշխատեն ամերիկյան աստղերի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կարող են վնասել Ջասթին Թիմբերլեյքին և Մայլի Սայրուսին:

Փոփ-աստղերի ՝  Ֆինլանդիայում նախատեսվող համերգները կարող են չկայանալ, քանի որ դրանց անցկացման համար ընտրված մարզադաշտի տերերը ռուսաստանցիներ են:

Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտնել են համերգի կազմակերպիչները: Հանդիսատեսներն արդեն գնել են Տիմբերլեյքի համերգի տոմսերը, որը պետք է կայանա Հելսինկիի Hartwall Arena մարզադաշտում: Մարզադաշտը պատկանում է Gunvor նավթային ընկերության հիմնադիրներից մեկին` Գենադի Տիմչենկոյին, և եղբայրներ Բորիս և Արկադի Ռոտենբեռգերին:

Նրանք երեքն էլ հայտնվել են ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում, որոնք կիրառվել են մարտին` Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթման հետևանքով: Սայրուսի ելութըյ նույն մարզադաշտում նախատեսված է հունիսին: Համերգները կազմակերպող հելսինկյան Live Nation Finland ընկերությունից տեղեկացրել են, որ իրենց փաստաբանները փորձում են պարզել ամերիկյան իշխանություններից, մարզադաշտի տերերի հանդեպ պատժամիջոցները տարածվում են արդյոք ամերիկյան աստղերի ելույթների վրա:




Լրահոս