
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի 29-ին՝ ժամը 12.30-ին, Լոռու մարզի Բուլղարական 2-րդ ավանի ճանապարհին՝ հուշաղբյուրի մոտ, վեճ է տեղի ունեցել Գ.Մ-ի և այլ անձանց միջեւ:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ վիճաբանողներին մոտեցել է Ս.Հ-ն ու դիտողություն արել, ինչի հետեւանքբվ վիճաբանողները սկսել են ծեծել իրենց դիտողություն անողին ու դանակահարել են միջադեպի մասնակից Գ.Մ-ին։
Այսքանով վեճը չի ավարտվել. ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ միջադեպի մասնակիցները չեն հանդարտվել ու վենդետա են արել և հրկիզել ծեծկռտուքի մասնակիցներից մեկի ԲՄՎ X5 ավտոմեքենան։
Կատարվում է քննություն։
Քնար Մանուկյան