
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշված է հաղորդագրության մեջ։