Ուկրաինան պետք է ՆԱՏՕ-ում լինի միջազգայնորեն ճանաչված սահմաններով, ներառյալ՝ Ղրիմը. Զելենսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վոլոդիմիր Զելենսկին Sky News-ի հետ հարցազրույցում չի բացառել, որ պատերազմի թեժ փուլը կարող է ավարտվել, եթե Կիևը հնարավորինս շուտ դառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ նույնիսկ ներկայիս սահմաններով:

Նրա խոսքով՝ դրա արդյունքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած ուկրաինական տարածքների հարցն ավելի ուշ հնարավոր կլինի լուծել դիվանագիտական ճանապարհով։

Զելենսկին միաժամանակ ընդգծել է՝ վերջնարդյունքում Ուկրաինան պետք է ՆԱՏՕ-ում լինի իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, ներառյալ՝ Ղրիմը։

«Դաշինքին անդամակցությունը կարող է երաշխավորել, որ Պուտինը չի վերադառնա: Առանց ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքների հրադադարը միայն թույլ կտա Ռուսաստանին ավելի շատ տարածքներ գրավել»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Sky News-ը գրում է, որ պատերազմի ամբողջ ընթացքում Զելենսկին դեռ երբևէ չէր հայտարարել, որ Ուկրաինան կարող է նույնիսկ ժամանակավորապես մի կողմ դնել օկուպացված տարածքների հարցը։




Լրահոս