Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, թե ի՞նչ է սպասվում գալիք 2025 թվականին՝ օձի տարում։
2025 թվականին մասնավորապես սպասվում է անձնական աճի, կարիերայի և ֆինանսների զարգացում։
ArmLur.am-ը ներկայացնում է, թե ի՞նչ է սպասվում անհատապես կենդանակերպի նշաններին։
Այսպիսով, այսօր հերթը կարիճներինն ու կշեռքներինն է։
Սկսենք կարիճներից։
Տարին կսկսվի որոշ մարտահրավերներով, բայց կարիճներն ի վիճակի կլինեն առաջընթաց գրանցել, հատկապես ապրիլից սկսած։ Փոփոխություններ կլինեն աշխատանքային միջավայրում, և բարձրակարգ դիրքերի հասնելու հնարավորություն կլինի, եթե հաստատակամ մնան կարիճները։ Բիզնեսի տերերի համար տարին խոստանում է աճ և հաջողություն՝ հատկապես տարվա երկրորդ կեսին։ Ճիշտ պլանավորումը և մրցակցությանը դիմակայելու կարողությունը կարևոր կլինեն՝ հաջողություն ապահովելու համար։
Ամուսնացած Կարիճների համար տարին կսկսվի ներդաշնակությամբ, սակայն տարվա երկրորդ կեսին հնարավոր են կոնֆլիկտներ։ Միայնակ Կարիճները կարող են նոր հարաբերություններ սկսել տարվա առաջին կեսին։ Ընտանեկան հարցերում կարող են լինել դժվարություններ, ուստի կարևոր է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել և բաց խոսակցություններ ունենալ։
Տարին կսկսվի դանդաղ ֆինանսական աճով, բայց մինչև փետրվարի կեսը եկամուտները կավելանան։ Տարվա ընթացքում կարիճներին խորհուրդ է տրվում խուսափել ավելորդ ծախսերից՝ ֆինանսական կայունություն ապահովելու համար։ Ներդրումների և բիզնեսի համար տարվա երկրորդ կեսը հաջող կլինի։
Առողջական տեսանկյունից տարին մեծ վտանգներ չի խոստանում, սակայն հնարավոր են մարսողական խնդիրներ կամ վարակներ։ Հատկապես կարևոր է հետևել առողջ սննդակարգին և զբաղվել կանոնավոր ֆիզիկական վարժություններով։ Մտավոր առողջությունը կբարելավվի, ինչը կօգնի հաղթահարել սթրեսը։
Կարիճները պետք է կենտրոնանան իրենց ուժեղ կողմերի վրա՝ հաղթահարելու մարտահրավերները և օգտվելու աստղերի ընձեռած հնարավորություններից։
Անդրադառնանք կշեռքներին ևս։
Տարվա սկիզբը կուղեկցվի հարաբերությունների խորացմամբ և զգացմունքային կապերի ամրապնդմամբ: Մարտ-ապրիլ ամիսներին հարաբերությունները վերանայելու և վնասակար կապերը թողնելու ժամանակ կլինի։ Օգոստոս-սեպտեմբերին Մարսի ազդեցությունը կուժեղացնի կշեռքների ձգողականությունը, ինչը հիանալի շրջան է նոր կապեր հաստատելու համար։
Հոկտեմբերին, Վեներայի ազդեցությամբ, սոցիալական ակտիվությունը կաճի և կշըռքների բնական հմայքը նոր հարաբերություններ կամ նոր մակարդակ կբերի։
Կշեռքները 2025-ին կարող են ակնկալել մասնագիտական առաջխաղացումներ: Տարվա առաջին կեսին ֆինանսական կայունությունը կամաց-կամաց կաճի, բայց հարկավոր է խուսափել ավելորդ ծախսերից:
Հունիսից հետո Յուպիտերի ազդեցությամբ կարիերայի նոր հնարավորություններ կբացվեն, ինչպես նաև առաջխաղացումներ կամ նոր նախագծեր։ Ֆինանսական տեսանկյունից խորհուրդ է տրվում պլանավորված ներդրումներ անել և սեպտեմբերին վերանայել ֆինանսական ռազմավարությունները։
Առողջությունը կլինի ընդհանուր առմամբ կայուն, սակայն կարևոր է հավասարակշռել սոցիալական կյանքը։
Օգոստոս-սեպտեմբերին Մարսի ազդեցությունը կավելացնի ֆիզիկական էներգիան, ինչը հնարավորություն կտա ավելի ակտիվ լինել սպորտում կամ սիրելի գործունեություններում:
Համբերատարությունը, պլանավորումը և համառությունը կօգնեն հաջողություններ գրանցել բոլոր ոլորտներում։