
Կուբացի Խոսե Կաստալերա Կաիրոն հսկայական սիգար է պատրաստել, որի երկարությունը կազմում է 81,80մ: 67-ամյա կուբացին, ով ծխախոտագործությամբ է զբաղվում, հերթական անգամ տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում: Իսկ հատուկ վկայականը ծխախոտագործին հանդիսավոր արարողությամբ հանձնվել է Հավանայում: Նրա խոսքով` հսկայական սիգարներ պատրաստելը մեծագույն հաճույք է, եւ դա անում է իր երկրի համար: Ռեկորդակիրը հպարտորեն նշել է , որ ամենամեծ սիգարը Կուբայում կպատրաստվի: Աշխարհի ամենաերկար սիգարը կպահվի Հավանայի ցուցասրահներից մեկում: Կաիրոն մտադիր է նաեւ 100մ երկարությամբ սիգար պատրաստել, որը հավասարազոր է ֆուտբոլային դաշտի երկարությանը: Փոխանցում է