Տեղական ժամանակով 9:30-ին Իրանի Սեմնան նահանգում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այն զգացվել է Շահմիրզադ քաղաքում: Այս մասին հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը:
Ըստ տվյալների՝ երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: