
«Դինամո» մարզահամալիրում Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվել է «Բարեկամության գավաթ» անունը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ընդհանուր առմամբ 130-ից ավելի մարզիկ պայքարել է մեդալների 14 հավաքածուի համար։