Թբիլիսիում գրեթե մեկ շաբաթ տևող ընդդիմության անհնազանդ ցույցերը գիշերը ոստիկանական ուժերի կողմից ուժի կիրառմամբ ցրվել են։
Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելի պողոտայից հեռացվել են ցուցարարները, որոնք ամբողջ գիշեր քարերով և այլ առարկաներով հարվածում էին ոստիկաններին, հատուկ ջոկատայիններին և խորհրդարանի շենքին։ Ցուցարարները կրակում էին նրանց ուղղությամբ պիրոտեխնիկայով՝ հրավառության ճայթուկներով, բարիկադներ էին տեղադրում և կրակ վառում, և ի պատասխան ցուցարարների Վրաստանի իշխանությունը նրանց նկատմամբ կիրառեց ջրցանների շիթեր և արցունքաբեր գազ։
Հիշեցնենք, որ իրավիճակը սրվեց և բողոքի ալիքը սկսվեց Վրաստանի իշխանությունների կողմից նոյեմբերի 28-ին ընդունված որոշումից հետո՝ օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների բացումը մինչև 2028 թվականը որպես շանտաժի գործիք օգտագործելու միջոց։ Միաժամանակ իշխանությունները բացատրել են, որ շարունակելու են աշխատել Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ, քանի որ դրանից է կախված ԵՄ անդամակցության պատրաստակամությունը։
Ռուսթավելի պողոտայում Վրաստանի խորհրդարանի մոտ կիրակի ժամը 19:00-ին սկսված բողոքի ակցիան ավարտվել է երկուշաբթի ժամը 07:00-ի սահմաններում։ Ոստիկանությունը ողջ գիշեր անցկացրել է գործողություններ՝ ցուցարարներին դուրս մղելով խորհրդարանի շենքի հարակից տարածքից։
Հենց այս պողոտայում ամբողջ գիշեր ցուցարարների և ուժայինների միջև բախումները շարունակվել են։
Հատուկջոկատայինները կիրառել են արցունքաբեր գազ։ Կան ձերբակալվածներ: Ուժայինները Թբիլիսիի կենտրոնում ապամոնտաժել են բարիկադները։
Վրաստանի մայրաքաղաքում հակակառավարական ցույցերի չորս օրվա ընթացքում, երկրի ՆԳՆ տվյալներով, տուժել է 113 ոստիկան: Նրանցից 4-ը հիվանդանոցում են։
Երեկ երեկոյան Ռուսթավելի պողոտայում Խորհրդարանի շենքի առաջ տեղի ունեցող ցույցերին զուգահեռ ցուցարարները շրջափակել էին նաև Հանրային հեռարձակողի շենքը։
Այստեղ ընդդիմության կողմնակիցները դժգոհ են հեռուստաալիքի կողմից երկրում ընթացող հանրահավաքների լուսաբանումից, պահանջում են ուղիղ եթեր տրամադրել, հանդիպել ղեկավարության հետ և պահանջում էին նրանց հրաժարականը: Արդյունքում, բացի Ռուսթավելու պողոտայից, մասամբ փակվել է նաև Հերոսների հրապարակը։
Հանրային հեռարձակողի ղեկավարությունը վերջերս հայտարարություն է տարածել, որում խոսվում է լրագրողների և այլ աշխատակիցների նկատմամբ աննախադեպ ճնշումների մասին։
Խորհրդարանի և Հանրային հեռարձակող խորհրդի շենքերի առաջ տեղի ունեցող ցույցը լուսադեմին դադարեցվել էր։
Այս պահին Ռուսթավելի պողոտայում մեքենաների երթեւեկությունը վերականգնված է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան