ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը կառաջադրվի Գյումրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություններին։
«Հաշվի առնելով Ձեզանից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը, այսօր որոշել և ինքնաառաջադրվել եմ Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու»,-այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կանցկացնի նախնական ընտրություններ, որի ժամանակ կընտրեն համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։
Ընտրված ԺՊ-ն էլ արդեն համայնքապետի ընտրությունների ժամանակ կլինի թեկնածուն։
Քրիստինա Մուշեղյան