![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/photo_2024_12_02_07_40_05.thumb_.jpg)
Դեկտեմբերի 2-ին, ժամը 01:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գուգարք գյուղի Աղայան փողոցում այրվում է տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղայան փողոցում գտնվող քարե շինության տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։58-ին, մարվել՝ 02։36-ին։ Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 70 քմ հատվածը։