
Երեւան, 4 ապրիլի, 2014թ.: Այսօր «Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչությունը 14 545 ԱՄՆ դոլար է փոխանցել Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը: Գումարն առձեռն կբաժանի տեղահանված հայ ընտանիքներին, որոնք իրենց առաջնային կարիքներից զատ, ֆիզիկական անվտանգության խնդրի առջեւ են կանգնած:
Քեսաբում բնակվում են Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդները, որոնք ամուր հաստատված են այստեղ` հայկական եկեղեցիներով, մշակութային եւ կրթական օջախներով: Լինելով Կիլիկիայի թագավորության վերջին մեծ շրջանն` այս տարածքը նաեւ պատմական նշանակություն ունի հայության համար:
Կատարվող նվիրատվությունները ոչ միայն կօգնեն մեր հայրենակիցներին դիմակայել ներկայիս մարտահրավերներին, այլեւ պահպանել իրենց ոգին: Ձեր նվիրատվությունները կարող եք ուղղել Արդշինինվեստբանկում բացված հետեւյալ հաշվեհամարներին`
2470100030900000 (AMD)
2470100030900001 (USD) SWIFT:
ASHBAM22