Կայացավ «Տարվա երգ» 2024-ը. ովքեր արժանացան մրցանակի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 1-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայտնի դարձան տարվա լավագույնները. կայացավ «Տարվա երգ» 2024 մրցանակաբաշխությունը: Tert.am Life-ը ներկա է եղել մրցանակաբաշխությանն ու ետնաբեմում զրուցել արտիստների հետ:

Տարվա հիթերն ընտրվում են յութուբում բազմաթիվ կամ գոնե մի քանի միլիոն դիտումների արդյունքում, ինչպես նաև սահմանվում են հատուկ մրցանակներ և հրավիրվում հատուկ հյուրեր:

«Իմ երգերից ներկայացված է «Մատանի» ստեղծագործությունը, երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է, խոսքերի հեղինակը Ավետ Բարսեյանն է: Գեղեցիկ ստեղծագործություն է, որը դեռ 1 ամիս չկա, որ թողարկվել է, պարզապես համացանցում այն շատ արագ տարածում գտավ ու սիրվեց: Արտիստների համար նման համերգն իսկապես երջանկություն է: Վերջին տարիներին պակասել էին նման միջոցառումները, հանդիսատես ու արտիստ հանդիպումները: Արտիստի համար սա, իսկապես, տոն է»,- Tert.am Life-ի հետ զրույցում, համերգից առաջ ասաց երգչուհի Սոֆի Մխեյանը:

«Ամբողջ տարվա ընթացքում աշխատում ենք, ներկայացնում ենք ստեղծագործություններ, և շատ հաճելի զգացողություն է, երբ գնահատվում է: Բացի այդ, հաճելի է, երբ կոլեգաներիդ հետ մեկ բեմում ներկայանում ես, նման միջոցառումները շատ հարստացնում են քեզ որպես երգիչ»,- նշեց երգչուհի Սոնա Ռուբենյանն, ում «Փաթիլներ» ստեղծագործությունը ստացավ «Տարվա երգ» մրցանակը:

«Տարվա երգ» 2024 մրցանակին արժանացան Իվետա Մուկուչյանի «Սեր անի», Արամ MP3-ի «Երևի», Սոնա Ռուբենյանի «Փաթիլներ», Արաբո Իսպիրյանի և Արցախի ձայների «Կարոտում եմ», Արամեի «Երազանք», Նունե Եսայանի «Վայ լե լե», Նանուլի «Տու» և այլ ստեղծագործություններ:




Լրահոս