Նախորդ հինգշաբթի օրը՝ կառավարության վերջին նիստի ժամանակ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարներին, նկատել է՝ դրանք եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելու հետևանք են:
Հաշվի առնելով խնդիրը՝ Կառավարությունն առաջարկում է նոր կարգավորում, որով կարգելվի տրանսպորտային միջոցների շահագործումը, եթե նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների և թույլատրվող մինչև 3.5 տոննա առավելագույն զանգված ունեցող բեռնատարների վրա տեղադրված չլինեն նոր ձմեռային անվադողեր, իսկ կանոնները խախտելու դեպքում տուգանքը կկազմի 5000 դրամ:
ArmLur.am-ը Նար-Դոսի փողոցում գտնվող անվադողերի վաճառակետերում փորձեց խոսել անվադողեր վաճառողների հետ, սակայն վերջիններս խուսափեցին խոսելուց։
ArmLur.am-ը զրուցել է անվադողերը փոխող հաճախորդների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան