Եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան», եթե 1000 հայ վերադառնա «ազատագրված տարածքներ», ապա 1000 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան»։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի խորհրդարանի հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հանձնաժողովի նախագահ Ֆազիլ Մուստաֆան:
Ադրբեջանցու խոսքով՝ հայկական կողմը ձգտում է ապահովել, որ ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա՝ Արցախի հայերի վերադարձի հարցում։