Մանդատը թողնելու Նիկոլ Փաշինյանի խնդրանքները մնում են անպատասխան, իսկ ՀՀ երրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն ավելի բարեխիղճ գտնվեց սեփական կուսակցի նկատմամբ։
Ռոբերտ Քոչարյանը օրերս կայացած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի մանդատը վայր դնելու հարցը դեռ չի քննարկվել «Հայաստան» դաշինքում, սակայն առաջիկայում քննարկման առարկա կդառնա։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գեղամ Նազարյանը դարձավ անկախ պատգամավոր և դուրս եկավ խմբակցությունից։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջինն է Գեղամ Նազարյանին ասել, որ մանդատը վայր չդնի։
«Ասաց՝ «դու իրավունք չունես քո այս կարգավիճակով մանդատը վայր դնելու»»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամ Նազարյանը։
Լրագրողի դիտարկմանը՝ Քոչարյանը ժողովրդավա՞ր է դարձել՝ նա արձագանքեց. «Քոչարյանը միշտ է ժողովրդավար եղել, ուղղակի, ցավոք, ինքն իր PR-ին երբեք ուշադրություն չի դարձրել»։
Նազարյանի խոսքով՝ եթե Ռոբերտ Քոչարյանը ժողովրդավար չլիներ, Հայաստանը 1998-2008 թվականներին այդ կարգի տնտեսական աճ կարձանագրե՞ր։
Ստացվում է, որ այս քայլը ուղիղ սլաքներ ուղղեց դեպի Նիկոլ Փաշինյան և ստիպեց արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանն ավելի ժողովրդավար էր, քան ժողովրդավարական և թավշյա հեղափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանը։
Այս քայլով իսկ Քոչարյանը պահպանեց Հովիկ Աղազարյանի մանդատը և հասկացրեց իշխանությանը, որ ժողովրդի տված մանդատը խնդրանքով չեն դնում։