Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ներկայացրել են դեկտեմբերին սպասվող եղանակի կանխատեսումը։
«Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։
Եղանակային պայմանները ամսվա ընթացքում հիմնականում կլինեն սակավատեղում և նորմայից տաք»,- նշված է հաղորդագրությունում։