Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարց չենք քննարկել. Հասմիկ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարց չենք քննարկել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

«Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր չդնելու մասին հայտարարությունը այսօրվա ֆրակցիայի նիստից քիչ առաջ է եղել, նիստին չենք հասցրել քննարկել, բայց առաջիկայում նրա որոշումն անպայման կքննարկենք»,-ասաց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր Հովիկ Աղազարյանը հայտնեց, որ իր կյանքի ծանրագույն որոշումն է կայացրել՝ մերժել է Փաշինյանի խնդրանքը ու մանդատը վայր չի դնելու:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս