Ազգային ժողովի այսօրվա՝ դեկտեմբերի 3-ի նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը բարձրաձայանեց այսօր առավոտից Երևանում ավտոբուսների վարորդների գործադուլի մասին։
«Եկել եմ օգնեմ, որ քաղաքապետը, եթե այդպես կարելի է ասել, իր տված խոստումը կատարի։ Ասում էր՝ ասեք կանենք, մարդիկ ասում են, բայց բարդ բան են ասում, դժվար բան են ասում, ասում ենք գետինը մտնեք, որովհետև տրանսպորտը այս վիճակում է, դժվար է, բայց խոստացել եք, գնացեք ու արեք»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում