Ավինյանին հիշեցնում եմ, որ Սահմանադրություն է խախտում․ Թագուհի Թովմասյանը՝ վարորդների իրավունքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրել է․

«Երևանի քաղաքապետը սպառնում է ՀՀ քաղաքացիներին, ովքեր իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում:

Հատուկ Տիգրան Ավինյանի համար հիշեցնում եմ ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածը՝ համաձայն որի

1. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով:
2. Գործադուլի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 73-րդ և 79-րդ հոդվածները սահմանում են գործադուլ հայտարարելու մանրամասները:

Այսինքն, այն ռեպրեսիաները, որոնք գործադրվում են կամ կգործադրվեն իրենց բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ, հակաօրինական են:

Ստելը և ստով կառավարելն անընդունելի են. մարդկանց պահանջներին պետք է ականջալուր լինել»:




Լրահոս