ՔՊ կուսակցությունն այսօր վարչության նիստ կանի:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականները վարչության նիստում պատրաստվում են քննարկել Հովիկ Աղազարյանի՝ մանդատը չդնելու որոշումը:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը շատ է վրդովվել, որ Աղազարյանը իրեն հակաճառել է ու հրաժարվել է իր պահանջը կատարել:
Վարչության որոշումից հետո նոր ՔՊ ղեկավարությունը կհայտնի՝ ինչ ճակատագիր է սպասվում Հովիկ Աղազարյանին:
Չի բացառվում նաեւ, որ Հովիկ Աղազարյանին հանեն խմբակցությունից:
Քրիստինա Մուշեղյան