ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում արձանագրվել է երթևեկության կանոնների 3774 խախտում, մարզերում՝ 13419

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3774 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 278 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 174, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 291 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 25, չամրակապված վարելու՝ 892, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 202, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 176, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 121 և 1216 այլ իրավախախտումներ։ 124 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 155-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 66-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 115-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի դրանից՝ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 61 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13419 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 289 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 244, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 756 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 79, չամրակապված վարելու՝ 3162, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 274, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 482, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 11, արագության գերազանցման՝ 1220 և 4092 այլ իրավախախտումներ։ 454 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1687-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 487-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 18-ը՝ բեռնատարներ, 231-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի դրանից՝ տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 54 անձ։




Լրահոս