
Գործադուլի իրավունքը աշխատողների ամենահիմնարար կոլեկտիվ իրավունքն է։ Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց գործից հանելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Իսկ երբ մարդկանց ուզածը սոսկ տարրական կենցաղային պայմաններն են – օրինակ, շատ կներեք, զուգարան ունենալը, ապա այդ պարագայում մարդկանց գործից հանելը նաև մեծ անբարոյականություն է։
Համերաշխությունս ավտոբուսների վարորդներին»։