Թերթը գրում է, որ երեկ ժամը 21-ի սահմաններում Երեւանի Ջավարյան 64 շենքում հնչել են կրակոցներ: Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը` Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի եւ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, կարողացավ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության աշխատակիցների հետ վնասազերծել կրակողին: Հարեւանները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ կրակողներից մեկը գործարար Աշոտ Ղազարյանն էր, ում որդին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարան, եւ այդ առթիվ, կազմակերպված քեֆի պահին մտքներով անցել է տանը եղած զենքերով կրակել օդ: Կրակողները բերման են ենթարկվել Կենտրոնական բաժին:
Առավոտ.Հարբած գործարարը կրակոցներ էր արձակել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ