![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/lkti-sut-e-hakob-arshakyan-n290167-1.jpg)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1.Սփյուռքի համաշխարհային համաժողովին եւ «ORF America» ամենամյա գալա ընթրիքին մասնակցելու համար 2024 թվականի դեկտեմբերի 7-11-ը Սան Ֆրանցիսկո (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ:
2.Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»: