Երևանում ավտոբուսների վարորդները վաղը նույնպես գործադուլ կանեն, մինչև լուծվի աշխատանքից ազատված վարորդների հարցը։ Այդ մասին «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է վարորդներերից մեկը։
«Կշարունակենք գործադուլն այնքան ժամանակ, մինչև լուծվի աշխատանքից ազատված վարորդների հարցը, վերանայվեն աշխատանքային պայմաններն ու աշխատավարձերը բարձրացվեն։ Ղեկավարությունը խոստացել է քննարկել ազատված վարորդների խնդիրը, եթե մնացածները վաղը աշխատեն»։
Հիշեցնենք՝ «Երևանի ավտուբուս» ընկերության աշխատակիցներն այսօր վաղ առավոտից գործադուլ են անում՝ քաղաքապետարանից պահանջելով կատարել իրենց տրված խոստումը՝ 100-150 հազար դրամով բարձրացնել աշխատավարձերը։ Քաղաքային իշխանությունն իր հերթին հայտարարել է՝ նրանց հետ բացառում են քննարկումն, առավել ևս աշխատավարձի բարձրացումը: 18 վարորդ ենթարկվել է պատասխանատվության, ազատվել է աշխատանքից։