![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/1921500387_0_97_3071_1825_1280x0_80_0_0_acfecae4318de4862c87e53a96e7e7ea.jpg)
Հութի ապստամբները հայտարարել են, որ իրանամետ զինյալների «Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորման հետ միասին նոր հարձակումներ են իրականացրել իսրայելական օբյեկտների վրա:
«Վերջին 48 ժամվա ընթացքում Եմենի զինված ուժերը Իրաքի իսլամական դիմադրության» հետ միասին երեք ռազմական գործողություններ են իրականացրել իսրայելական թշնամու դեմ»,-սոցցանցում ասել է Հութիի խոսնակ Յահյա Սարին և բոլոր երեք գործողություններն անվանել հաջողված:
Մասնավորապես, Սարիի խոսքով, իրենք անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել իսրայելական երկու թիրախների «օկուպացված Պաղեստինի հյուսիսային մասում»։ Բացի այդ, անօդաչու թռչող սարքը հարվածել է «չափազանց կարևոր թիրախի օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Ում Ռաշրաշ շրջանում»։