Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլի հայտարարած ռազմական դրությունը առաջինն էր վերջին 44 տարվա ընթացքում։ Այս մասին նշում է The Korea Herald թերթը։
Դրա տեղեկություններով՝ վերջին անգամ ռազմական դրություն է հայտարարվել 1980 թվականի մայիսի 18-ին Հարավային Կորեայի ռազմական կառավարության դեմ ժողովրդավարական ապստամբությունից հետո։
Դեկտեմբերի 3-ին Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլը հայտարարեց «արտակարգ դրություն» մտցնելու մասին։ Որպես պատճառ նա նշել է մի շարք դատախազների իմփիչմենթի ենթարկելու ընդդիմության փորձերը և կառավարության բյուջեի առաջարկներից հրաժարվելը։