«Վարչապետի հրաժարականը ոչինչ չի փոխում». Ա.Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք մեր օրակարգն ունենք, և վարչապետի հրաժարականը ոչինչ չի փոխում: Քառյակի նախորդ հավաքի ժամանակ որոշվել է մարզային հանդիպումների այսուհետ մեկնել միասին»,- Armlur.am լրատվականի հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ մինչ այժմ քառյակի ուժերը մարզերի բնակիչների հետ հանդիպելու առանձին-առանձին գնացել:

Նա տեղեկացրեց, որ «Ժառանգությունն» այսօր քաղաքացիների հետ հանդիպումներ է ունեցել Վանաձորում, իսկ երեկոյան` ժամը 18:00-ին, կհանդիպի գյումրեցիներին:

«Մենք մեր օրակարգն ունենք: Վարչապետի հրաժարականը ոչինչ չի փոխում: Մեզ համար կարևորն արմատական իշխանափոխությունն է և իրականացվելիք բարեփոխումները»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` միաժամանակ նշելով, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականով երկրում իրավիճակն էականորեն փոխվել է:




Լրահոս