![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/14546389b651a409c98212ce2bfddba5_1732346069-1.jpg)
Քիչ առաջ ՔՊ-ն հայտնեց, որ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով պատգամավոր Հովիկ Աղազարյանը հեռացվել է կուսակցությունից:
Նշենք, որ Աղազարյանը թեև վարչության որոշմամբ հեռացվել է ՔՊ կուսակցությունից, դեռ հանդիսանում է խմբակցության անդամ: ՔՊ խմբակցությունը պետք է առանձին նիստ անի եւ հեռացնի նրան խմբակցությունից:
Քրիստինա Մուշեղյան